«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Մինչդեռ ներսի թուրքը երկիրն էր քնացրել

Մինչդեռ ներսի թուրքը երկիրն էր քնացրել
17.12.2024 | 12:54

Արցախյան պատերազմի երկրորդ օրն էր, որ կամավորագրվելու հարցով դիմեցի զինկոմիսարիատ։ Դռան մոտից ճանապարհեցին․ «Հորեղբայր, խնդիր չունենք, ձեր պատրաստակամության համար էլ շնորհակալ ենք, բայց թե կռվելու ձեր տարիքը վաղուց անցած բան է»։

Տարիքս աչքս կոխելու համար մի քիչ նեղվեցի, բայց թե քչից-շատից խաղաղված եկա տուն։ Մտածեցի․ «Որ կարիքս չկա, ուրեմն ամեն ինչ լավ է»։

Երկրորդ անգամ զիկոմիսարիատի դռներում հայտնվեցի, երբ բոլորիս այնպե՜ս վարպետորեն մոլորության մատնող պաշտոնական լրատվության մեջ անորոշության մի երկու-երեք օրվա հատված եղավ․ ոնց որ թե հոկտեմբերի 17-20-ի արանքում էր։ Նորից հետ տվեցին։ Այս անգամ ստատուսս բարձրացել, հորեղբորից պապիկի էր վերածվել։ Համարյա Թումանյանի ասածի պես պատասխանեցին․ «Դու գնա, պապի, դու հանգիստ քնի․․․»

Պապին ի՞նչ իմանար, որ միայն իրե՛ն չէին քնացնում։ Պապին հանգիստ մոլորության մեջ լսում էր զինկոմիսարիատների կողմից պավեստկեք ստացած ու այդպես էլ հերթի մեջ մնացածների մասին պատմություններն ու մտածում, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, ո՞նց կարող է Արցախը ծնկի գա, ո՞նց կարող է հայը երկրի սիրտ տանող բերդի բանալին տա, մինչդեռ ներսի թուրքը երկիրն էր քնացրել՝ դնելով դավադրության վերջին շտրիխները․․․

Մարտին ՀՈՒՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 25396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ